Կարեն Բեքարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախաստորագրված համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի տարբերությունը

Հայաստանի և Եվրոպական Միության միջև նախաստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագիրը կողմերի միջև նախկնում բանակցված Ասոցացման համաձայնագրից շատ քիչ է տարբերվում: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» խորագրով քննարկման ընթացքում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Ասոցացման համաձայնգիրը, որի շուրջ նախկինում բանակցել են Եվրոպական Միությունը և Հայաստանը, կարելի է պայմանական բաժանել մի քանի մասի` տնտեսական, քաղաքական և այլ: Այլ ասվածի տակ կարող եք հասկանալ մեր կյանքի և կենսագործունեության բոլոր ոլորտները: Հիմա այն համաձայնագիրը, որը կողմերն օրեր առաջ նախպաստորագրեցին Ասոցացման համաձայնագրից տարբերվում է նրանով, որ այնտեղ պահպանվում են քաղաքական մասը, այլ ասվածի տակ մտնող բոլոր ոլորտները, իսկ տնտեսական մասով պահպանվել են այն կետերը, որոնք չեն հակասում Եվրասիական տնտեսական միությունում mեր ստանձնած պարտավորություններին»,- նշեց Բեքարյանը:

Բեքարյանը հավելեց, որ այս պահին չի կարող ավելի մանրամասն խոսել նախաստորագրված համաձայնագրի մասին, քանի որ այն դեռևս փակ է ու հրապարակված չէ: Նա նշեց, որ դրա մասին առավել մանրամասն խոսել հնարավոր կլինի խոսել, երբ կողմերը վերջնականապես կստորագրեն համաձայնագիրը և այն ամբողջությամբ կհրապարակվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում