ՀՎԿ-ն կողմնակից է եղել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելուն

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը երբեք չի թաքցրել, որ կողմնակից է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և բաց խոսել է այդ մասին: Մարտի 24-ին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» խորագրով քննարկման ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Մենք գտել ենք, որ սա և անվտանգության, և էներգետիկ անվտանգության, և հայկական արտադրանքի արտահանման տեսանկյունից կարևոր է»,- նշեց Շահգելդյանը:

Նա հավելեց, որ իրենք նաև բազմիցս ասել են, որ Հայաստանի քաղաքական համակարգի արդիականացումը, ժողովրդավարությունը, արդարադատության համակարգի արդիականացումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կուսակցությունների զարգացումը անհրաժեշտություն են դարձնում Եվրոպական Միության հետ համագործակցությունը:

Մհեր Շահգելդյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի առևտրի GSP+ արտոնյալ համակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում