ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դեմ է Թուրքիայի սահմանադրության փոփոխությանը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) կուսակցության պատգամավոր Էլմար Բրոքը հայտարարություն է արել Գերմանիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացի մեկնարկի առնչությամբ` հորդորելով տեղի թուրքերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Ինչպ ես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Թուրք քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը` այդպիսով կողմ քվեարկելով ազատությանը»,– նշել է նա:

Բրոքի խոսքով` նախատեսվող փոփոխությունները նվազեցնելու են մեջլիսի լիազորություններն ու վնասելու են դատական համակարգի անկախությանը: «Ժողովուրդը չպետք է դա թույլ տա»,- ասել է նա:

Բրոքի խոսքով` փոփոխվող սահմանադրությամբ Թուրքիան հակառակվելու է Եվրոպայի սկզբունքներն ու չի կարողանալու դառնալ Եվրամիության անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում