Նիկոլ Փաշինյանը զուգահեռ է անցկացնում քարոզարշավի և Մարաթոնյան վազքի միջև

«Ելք» դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում այցելեցին Արարատի մարզ, որտեղ նախ եղան Մասիս քաղաքում, ապա՝ Արարատում: Նիկոլ Փաշինյանը Մասիսի փողոցներում քայլելով ներկայացավ, որպես ԱԺ պատգամավոր և վստահեցրեց, որ Հայաստանը համակած հուսահատությունից ելք կա: Նա մա սիսցիներին առաջարկեց օգտվել այդ հնարավորությունից և քվեարկել իրենց օգտին: Մասիս քաղաքի բնակիչների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընտրական քարոզարշավը համեմատեց Մարաթոնյան վազքի հետ:

«Մարաթոնյան վազքը 42 կիլոմետր է։ Ենթադրենք վազում ենք ու հասնում 30-րդ կիլոմետրին, կողքից մարդիկ հարցնում են, որ այդքան վազում ես, ի՞նչ է եղել, դեռ տեղ չես հասել: Հա, տեղ չենք հասել, որովհետև դեռ 12 կիլոմետր կա։ Հիմա, եթե այդ վազքի մեջ մի բաժակ ջուր եք տալիս, ծափ եք տալիս, մի հատ էլ ձայն եք տալիս` մարդու էներգիան բարձրանում է, հասկանում է, որ աջակիցներ ունի: Ինչպես ասում են՝ ֆուտբոլում հանդիսատեսը 12-րդ խաղացողն է: Հիմա դառնո՞ւմ եք 12-րդ հանդիսատեսը»,- ներկա բնակիչներին հարցնելով՝ դիմեց Փաշինյանը:

Արամ Սարգսյանն իր հերթին հորդորեց քվեարկել իրենց դաշինքի մեր օգտին և ամեն ինչ լավ կլինի:

Մասիսից հեռանալով՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Մեզ ձա՞յն եք տալիս, թե իզուր եկանք, հասանք այստեղ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում