«Ժողովուրդ». «Հրազդան ՋԷԿ»-ն առաջիկայում կվաճառվի

«Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «Հրազդան ՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Ըստ թերթի, այս խնդրանքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազդան ՋԷԿ)» ԲԲԸ-ն մարտի 13-ին, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ: Արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդան էներգետիկ կազմակերպություն (Հրազդան ՋԷԿ)» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Թերթը հիշեցրել է, որ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, որը նախորդ տարի գնեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում