Իսրայելը հորդորել է քաղաքացիներին չայցելել Թուրքիա

Իսրայելի իրավապահ մարմինները Փեսախին (հրեական զատիկ) ընդառաջ հորդորել են քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Հաշվի առնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր վտանգը` Իսրայելի իշխանությունները կոչ են արել հեռու մնալ Թուրքիայում, ինչպես նաև Հորդանանում, Եգիպտոսում ու մասնավորապես Սինայի թերակղզում հանգիստը կազմակերպելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում