«Հայոց աշխարհ». ՕՐՕ-ի կողմից պատվիրված սոցհարցումը կեղծ է

Սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը «ֆեյք» է համարում մարտի 27-ին Երևանում հրապարակված սոցհարցումների արդյունքները:

«Պարտադիր պետք է նշվի հարցումն անցկացնելու վայրը (քաղաք, գյուղ), ընտրանքի չափը, կառուցվածքը, կիրառված սոցիոլոգիական մեթոդը (հեռախոսային հարցում, ինտերնետ հարցում, F2F հարցում այցելություն տներ և այլն): Վերջապես հայտնի չէ, թե ով է նրանց հայաստանյան գործընկերը, ում հետ են անցկացրել հարցումը և ով է պատվիրատուն: Չեմ կարծում, որ այս անհայտ լիտվացիներն իրենց հաշվին ժամանել են Հայաստան ու իրենց հաշվին հարցում են անցկացրել: Մի խոսքով, զվարճալի խուլիգանություն էր: «Ստացված» արդյունքների քննարկումը պարզապես անիմաստ եմ համարում»,-«Հայոց աշխարհի» փոխանցմամբ՝ նշել է Գևորգ Պողոսյանը:

Թերթը գրել է, որ KOG (Institute of Marketing and Communication Sciences) և Demokratijos projektai իրականացրած «սոցիալական հարցումները» պատվիրել էր ՕՐՕ դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում