«Ժողովուրդ». «Ռոսգոստրախ Արմենիա»-ն հրաժարվել է Միհրան Պողոսյանի ընկերության դեմ ներկայացված հայցից

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հաջողվել է «ծնկի բերել» «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Բանն այն է, որ «Ռոսգոստրախ Արմենիան» դատի էր տվել Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին, բայց մեկ տարի տևած դատական վեճից հետո պարզապես հրաժարվել է հայցից:

«Ժողովուրդ»-ն անդրադարձել էր այս պատմությանը, գրել էր, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպ»-ից: Ավելին՝ «Ռոսգոստրախ Արմանիա»-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ կալանք դրվի ընկերության գույքի դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել էր այն: Իսկ հիմա, փաստորեն, նրանք ընդհանրապես հրաժարվել են հայցից, հավանաբար հաղթելու հույս չունեին ու որոշել են նահանջել: Ի վերջո, Քեթրինի Միհրանն ազդեցություն ունի դատական համակարգի վրա և կարող է գործերն իր օգտին շրջել: Հուսանք՝ գոնե գումարը վճարել է «Քեթրին գրուպ»-ը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում