Թուրքիայի բանտերում ԻՊ 498 անդամ կա

Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Diken գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ` Թուրքիայի բանտերւմ կա 4 հազար 704 օտարերկրացի դատապարտյալ: Ըստ նախարարության տվյալների` օտարերկրյա դատապարտյալների թիվը ութ տարում 150 տոկոսով ավելացել է:

2009 թվականին Թուրքիայի բանտերում ահաբեկչության հիմնավորմամբ 40 դատապարտյալ է եղել, իսկ 2017-ին այդ թիվը հասել է 775-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում