Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կլինի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ից Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում` նշված խաչմերուկում առկա լուսացույցի հետ կտեղադրվի լրացուցիչ սեկցիա, ինչի շնորհիվ Արտաշիսյան փողոցով Շիրակի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ խաչմերուկում դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց հնարավորություն կունենան երթևեկել անընդհատ՝ առանց լուսացույցի հիմնական կարմիր արգելող ազդանշանին ենթարկվելու: Այդ նպատակով երթևեկելի մասի տվյալ ուղղության երթևեկության 1-ին գոտով կարելի կլինի երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջի փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում