Ֆիյոնն անհրաժեշտ է համարում պետական հսկողություն հաստատել իսլամի նկատմամբ

«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Միանգամայն անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետության խիստ հսկողությունը հաստատվի մուսուլմանական կրոնի նկատմամբ: Նաեւ պետք է խիստ հսկողություն սահմանվի Ֆրանսիայում իսլամի ու իմամների պատրաստման կենտրոնների արտասահմանյան ֆինանսավորման նկատմամբ»,- ասել է նա RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ինտեգրացիոն միտումների ուժեղացումը դարձել է իսլամի լուրջ խնդիրը, եւ դա հարվածում է եվրոպական տարածաշրջանի ավանդույթներին»,- նշել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում