«Ժամանակ». ՀՀԿ թեկնածուն ընտրակաշառք է բաժանում

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Վարդենիսում առաջադրված ՕԵԿ-ական, շինանյութի Սերգեյի փեսա Կարեն Բոթոյանը Վարդենիսում արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Ըստ թերթի, նրա մարդիկ, երեկվանից դռնեդուռ ընկած, հստակ երաշխիքների դիմաց մարդկանց 10 հազար դրամ են առաջարկում և ցուցակներ կազմում։

«Նա ՀՀԿ ցուցակով առաջին անգամ է առաջադրվում և որոշել է ցանկացած գնով ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներ ապահովել, որպեսզի արդարացնի իրեն ՀՀԿ-ով առաջադրելու շանս տալը։ Այդ պատճառով էլ Բոթոյանը սկսել է 10 հազար դրամից։ Հնարավոր է՝ ընտրության օրը գումարի չափն ավելի մեծանա»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում