AM | RU | EN
USD
EUR
RUB

Ճիշտ քաղաքականությունը բավականին հաճելի, բավականին օգտակար զբաղմունք է, ավելին՝ լուրջ գիտություն. Հարություն Կարապողոսյան

Մեր զրուցակիցն է Աժ պատգամավորի թեկնածու՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը, ով ներկայացված է Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով՝ թիվ 4 ընտրատարածքում: Հարություն Կարապողոսյանի հետ զրուցեցինք նրա՝ քաղաքական դաշտ մուտք գործելու ցանկության մասին: Նշենք, որ հարցազրույցը սկսեցինք Ռուզվելտի խոսքերով. «Եթե Ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ նուրբ է, ապա պետք չէ մտնել քաղաքականություն» արտահայտությամբ և փորձեցինք պարզել նրա տեսակետը:

-Ի՞նչ կասեք այս արտահայտության մասին:

-Ճիշտն ասած շատ ուրախ եմ, որ սկսեցիք Ռուզվելտով, որովհետև երիտասարդ տարիներին կարդացել եմ և՛ Ֆրանկլին Ռուզվելտի, և՛ Ուինսթոն Չերչիլի կենսագրականները, անդրադառնալով հարցին ասեմ, որ մարդ, որը փորձում է մտնել քաղաքականություն, անպայման պետք է պատրաստ լինի կյանքի բոլոր հարվածներին ու ելևէջներին:

Քաղաքականությունը, այնքան էլ վատ բան չէ, ինչպես որ ներկայացնում են և ամենատարբեր բառերով պիտակավորում: Ճիշտ քաղաքականությունը բավականին հաճելի, բավականին օգտակար զբաղմունք է, ավելին՝ լուրջ գիտություն: Ասեմ, որ ես բավականին պատկառելի տարիքում եմ ընդունվել ՀՀ պետական կառավարման ակադեմիա: Ասեմ նաև, որ առաջ ես չէի պատկերացնում, որ կզբաղվեմ քաղաքականությամբ և կմտնեմ մեծ քաղաքականություն: Ես ուսումնասիրեցի քաղաքականությունը որպես առարկա և շատ -շատ բացահայտումներ արեցի: Ուսումնառության տարիներին ուսումնասիրեցի կառավարման մոդելներ, որից հետո ես զգացի, որ պատրաստ եմ քաղաքականություն մուտք գործել: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ ես այդքան էլ ուշադրություն չդարձրեցի Ռուզվելտի ասածին, չնայած՝ ես խորին հարգանքով եմ վերաբերում Ռուզվելտին, Չերչիլին: Նրանք այն գիգանտներն են, ովքեր մեր երիտասարդների դաստիարակվելու գրավականը պետք է լինեն:

-Արդյո՞ք քաղաքականություն մուտք գործելը Ձեր ընտանիքից «չխլեց» հայր, ամուսին, պապիկ:

-Չե՛մ կարծում, որովհետև յուրաքանչյուր որոշում ընդունելիս՝ նախապես խորհրդակցում եմ ընտանիքիս հետ: Ունեմ չափահաս որդիներ, ովքեր իրենց կյանքի ուղին իրենք են որոշել: Անշուշտ, խորհրդակցում եմ կնոջս հետ, չնայած՝ որոշումներս կայացնում եմ ինքս: Նախ ասեմ, որ մեր ընտանիքում, այդ առումով, սահմանափակումներ չկան: Կարծում եմ, դա գալիս է իմ ծնողներից, ովքեր շատ ազատ ու դեմոկրատ են եղել:

 

Լրահոս
Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Դավիթաշեն վարչական շրջանում Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել Վահրամ Խուդոյանը ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերի հաղթող Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան Մարտիրոսյան Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է կայացել Այսօրվա հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով. Վիգեն Սարգսյան Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում ապրիլի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում սովորող հայ ուսանողների հետ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով Երևանը վերակառուցելու համար պետք է ունենալ հստակ քաղաքականություն. Զարուհի Փոստանջյան Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ Գերմանիայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել գերմանական Тagesspiegel պարբերականին Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած անձը մեղավոր է ճանաչվել, սակայն չի պատժվել Արցախում զոհված հայ զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վարակված տիզը կարող է դառնալ մարդու մահվան պատճառ, իսկ հումակեր շունը` էխինակոկի աղբյուր Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը Ճապոնիայում հրաբուխն ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն աճել է 18,4 տոկոսով Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար կփոխի կանոնակարգը Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ Զինադադարի խախտում իրականացնելով Ադրբեջանը վտանգել է բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան Մակրոնը մեծացնում Է հաղթելու շանսերը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. OpinionWay
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan