«Ժողովուրդ». ՍԱՍ-ի Արտակը 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացում

Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ միայն ՍԱՍ-ի Արտակը` նույն ինքը, Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացի համար: Այդ գումարը ծախսվել է և ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար և որպես ընտրակաշառք:

«Նկատենք, որ չնայած այս ամենին, նա 12 հազար 27 ձայն է ստացել` զիջելով Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, որը հավաքել է 18 հազար 532 քվե»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում