ՄԱԿ-ը կպահանջի դատապարտել Իդլիբում քիմիական զենք կիրառողներին. դե Միստուրա

Իդլիբում հարձակման մասին ՄԱԿ-ը լիարժեք տեղեկատվության չի տիրապետում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

«Լիարժեք տեղեկատվությունը դեռևս չկա, սակայն մենք կարծում ենք, որ հարվածը հասցվել է օդից»,– նշել է պաշտոնյան: Նա նաև նշել է, որ «Իդլիբում քիմիական հարձակման» խնդրով կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: «ՄԱԿ-ը կպահանջի, որպեսզի մեղավորները պատժվեն»,- նշել է դե Միստուրան:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի բանակի հրամանատարությունը հերքել է միջադեպին իրենց առնչությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում