«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են

«Ժողովուրդ»-ը գրել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են:

Բանն այն է, որ 2017-ի մարտի 23-ին քաղաքացի Սիրվարդ Սիրեկանյանը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան և «Հայասի գրուպ»-ից պահանջում է մեկ միլիոն դրամ:

«Չի բացառվում, որ Ս. Սիրեկանյանը ընկերության աշխատող լինի, և նրա գումարի պահանջը կապված է աշխատավարձի հետ: Նկատենք, որ Սիրեկանյանը այսքանով չի բավարարվել, և միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Ա. Բաղդասարյանին պատկանող ընկերության գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն դատավոր Մանուկ Մարգարյանը մերժել է միջնորդությունը»,-գրել է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում