«Առավոտ»․ Հովհաննես Մարգարյան. «Ես մի թերթի բուդկա անգամ չունեմ, որ կարողանայի փողի մրցակցությանը դիմանալ»

«Առավոտ»-ի հարցին՝ արդյոք նեղվա՞ծ չէ շիրակցիներից, որ իրեն 2140 ձայն են տվել, թեև իր քաղաքական ուժի նկատմամբ վատ վերաբերմունք ցույց չի տրվել, մոտ 14 հազար ձայն է տրվել, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասել է. «Այո, իմ քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունք ցույց տվել են, բայց կարող էր ավելի լավ լինել»:

Հարցին՝ ի՞նչն էր խանգարում, որ ավելի լավ լիներ, ընտրակաշառքը դեր կատարե՞ց, Հովհաննես Մարգարյանն ասել է․ «Ամբողջ Գյումրին գիտի և դուք՝ որպես արդարամիտ լրագրող, շատ լավ գիտեք, բոլորդ ինձ ճանաչում եք, որ Հովհաննես Մարգարյանը ավելի քան 15 տարի խորհրդարանում լինելով՝ մի թերթի բուդկա չունի․․․ Մի բիզնես չեմ ունեցել, ես ամբողջությամբ նվիրվել եմ իմ գործին։ Այսինքն՝ օրենսդրական աշխատանքում ակտիվ եմ եղել, ես եղել եմ գյումրեցիների, շիրակցիների զինվորը և շարունակում եմ մնալ Գյումրու զինվորը։ Ես ընտրել եմ պայքարի ճանապարհ՝ հանուն իմ գյումրեցիների ու շիրակցիների պրոբլեմների, չեմ ընտրել հարստանալու ճանապարհ, չեմ ընտրել բիզնեսի ճանապարհ, որ ես կարողանայի մրցակցության դիմանայի, կարողանայի այդ փողի մրցակցության մեջ դիմանայի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում