«Ժողովուրդ». «Տաշիրը» կգնի ՀԷՑ-ի 69.99 տոկոսը

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69.99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր կապիտալ» բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար:

«Վաղը տեղի ունեցող ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու լիազորել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ՀՀ կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ հոլդինգ Լիմիթեդ» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69.99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում