ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 տոկոսով

Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480 198 մարդ, որը 23,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

2016 թվականի մարտ ամսվա հետ համեմատած, 2017 թվականի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27.3 տոկոսով: 2017 թվականի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165 512 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 5058 մարդ:

2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 21.2 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին եռամսյակում բեռնափոխադրումը կազմել է 4894 տոննա ապրանք, որը 78.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 266.8 տոկոսով:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 16 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում