Մարտին գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.3 տոկոսով

Հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում 2017 թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թ. մարտին, 2016 թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.4% և 0.4%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.4% և 0.7% հավելաճ: 2017 թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.83 դրամ, ինչը 0.3%-ով ցածր է 2016 թ. մարտի համապատասխան ցուցանիշից (486.33 դրամ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում