«Ռոսիա-24» հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել Շայրաթ ավիաբազայից, որին հարվածել է ԱՄՆ-ը

«Ռոսիա-24» հեռուստաալիքը տեսագրության կադրեր Է ցուցադրել Սիրիայի Շայրաթ ավիաբազայից, որին հրթիռահարված են հասցրել ԱՄՆ-ի զինված ուժերը: 

Էկրանին երեւում է թռիչքավայրԷջքային գոտին՝ ցիրուցան բեկորներով, եւ վնասված հանգարները, որոնցում երեւում են հրդեհի հետեւանքները: Բացի դրանից, ցուցադրվում են ինքնաթիռներ՝ առանց տեսանելի վնասվածքների: Ռեպորտաժում նշվում է, որ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտին վնասված չէ:

Հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ դատելով վնասվածքների բնույթից, ամերիկացի զինվորականներն ավիաբազայի հրթիռակոծման համար օգտագործել են ինչպես բեկորա-ֆուգասային, այնպես էլ կասետային ռազմամթերք:

«Հրթիռահարվածով ոչնչացվել են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինն ինքնաթիռներ»,– հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում