AM | RU
USD
EUR
RUB

Ընտրողը պարտավոր չէր ընտրություն կատարել քաղաքական ուժերի և մադրիդյան սկզբունքների միջև

 
 

Թեպետ հետընտրական զարգացումներ տեղի չունեցան, բայց այնուամենայնիվ խորհրդարան չանցած քաղաքական ուժերը հանդես եկան որոշ հայտարարություններով, մեղադրանքներով ու եզրակացություններով:

Հետաքրքիր է, որ չգտնվեց գեթ մեկ ուժ, ով պարտության հիմքերը փորձեր գտնել իր մեջ, ով պարտության համար մեղադրեր առաջին հերթին ինքն իրեն ու դրանից աներ հետևություններ հաջորդ ընտրություններին նույն սխալները թույլ չտալու համար: Բնականաբար քաղաքական առումով խորհուրդ չի տրվում ուժերին հրապարակայնացնել սեփական սխալները, բայց վստահաբար կարող եմ ասել, որ սեփական սխալների արձանագրումը տեղի չի ունեցել նույնիսկ կուսակցությունների ներսում: Իսկ մեղադրելը միշտ էլ հեշտ է: Դրանով դու ստեղծում ես իմիտացիա, իբր ունես հետևորդների հսկայական բանակ, ունես համախոհների ու գաղափարակիցների լուրջ աջակցություն, բայց այ էս, էս ու էս հանգամանքների արդյունքում չանցար խորհրդարան: Թե չէ մեկից մեկ անհրաժեշտ շեմը հաղթահարել էիր:

Դա հին հայկական կուսակցական հիվանդիություն է ու ձեռնտու բոլորին: Նման մոտեցումը ինքնամխիթարանք է ու քաղաքական դիմագիծը փրկելու չինչին փորձ: Իհարկե այնպես չէ, որ իրականում խանգարող հանգամանքներ չկան անհրաժեշտ շեմը հաղթահարելու համար, բայց եթե մի ժամանակ մեղադրանքներն ուղղված էին լինում միայն իշխանություններին, հիմա ձախողված ուժերը իշխանությունների հետ հավասարապես պատասխանատու են դարձնում նաև հանրությանը:

Չհաշված որոշ ուժերի, ովքեր երևակայում են իբր իրենց խորհրդարան չանցնելը աշխարհաքաղաքական բևեռների հակամարտության արդյունք է, մյուսների հիմնական շեշտադրումը ընտրակաշառքն է: Այն որ ընտրակաշառքը դեռևս բավականաչափ ազդեցիկ գործոն է Հայաստանում, դա փաստ է ու առնվազն պետք է ջայլամ լինել, այդ հանգամանքը չտեսնելու համար, բայց ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ ընտրակաշառքը ազդեց միայն ԱԺ-ում մի շարք ռեյտինգային ընտրակարգով նոր թեկնածուների հայտնվելուն ու նաև որոշ հնաբնակների տեղերը պահպանելուն:

Բայց խոշոր հաշվով, բացառությամբ մի քանի տոկոսների տարբերության, ներկայիս ԱԺ-ն արտացոլում է այն իրական քաղաքական ազդեցությունը, որոնք ունեն այդ քաղաքականությունը հունցող ուժերը: Որքան էլ ցավալի լինի որոշ ուժերի համար, ընտրակաշառքի գործոնը չի ազդել նրանց խորհրդարան չանցնելու հանգամանքի վրա: Այդ ուժերը գոնե ներկա ընտրություններում խորհրդարան անցնելու շանսեր չունեին: Կրկնում են ընտրակաշառքը դեր է խաղացել միայն խորհրդարանում ուժերի տոկոսային հարաբերակցության ու որոշ ռեյտինգային թեկնածուների ԱԺ հայտնվելու վրա, բայց միայն այդքանը:

Բացի դրանից կան որոշ ուժեր, ովքեր հայտարարելով, որ պարտություն կրեց գաղափարը, անցնում են անուղղակի մեղադրանքների ու մանիպուլիացիաների: Խոսքը հատկապես «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի մասին է: Բնականաբար կարելի էր թեման համարել փակված, եթե կրկին որոշ լրատվամիջոցներով չհնչեին անուղղակի մեղադրանքներ հասարակության հասցեին: Իսկ քանի որ ես նույնպես հասարակության մի մասնիկն եմ ու նախապատվություն չեմ տվել այդ կարգախոսին, բնականաբար մեղադրանքի հասցեատեր կարող եմ համարել նաև ինձ:

Այնուհետև նույն աղբյուրների կողմից իրականությանն ու վերլուծություններին գեղարվեստական ժանրի էլեմենտներ հաղորդելով, փաստերն աղավաղվում ու հրամցվում են այնպես, որ եթե դու մերժել ես խաղաղության գաղափարը, ուրեմն նախապատմությունը տալիս ես պատերազմին:

Իհարկե ցանկացած բանական մարդ, կհամաձայնի, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է: Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք: Ո՞րն է խաղաղության բանաձևը, որո՞նք են խաղաղության հասնելու ճանապարհները, ի՞նչ ես տալիս այդ խաղաղության դիմաց ու ի՞նչ ես ստանում:

Եթե սեփական, կամ ոչ սեփական մոտեցումներդ ընդունելով որպես բացարձակ ճշմարտություն դա մատուցում ես որպես խաղաղության միակ բանաձև, իսկ այդ միակ բանաձևիդ այլընտրանքը համարում ես պատերազմի ընտրություն, դա արդեն սոփեստություն է:

Եթե հանուն խաղաղության հանձնում ես ունեցածդ ու ձեռք բերում միայն խաղաղություն, ապա դա պարտություն է:

Եթե հանձնում ես ունեցածդ ու Ադրբեջանի 90-անների սկզբներին պարտադրված քայլերն ու բանակցությունների սեղանին գտնվելը արդեն համարում նրա կողմից կատարված զիջումներ, հետևաբար ստացվում է դու միայն զիջում ես, քանի որ ըստ քեզ Ադրբեջանն արդեն զիջել է:

Եթե ունեցածդ հանձնում ես հանուն անորոշության, նշանակում է ի սկզբանե որդեգրում ես պարտություն, ապագայում պատերազմի հեռանկարով:

Եթե հանձնում ես ունեցածդ, սակայն ձևակերպում ես այնպես, որ դա հանձնում ես ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը ու միջազգային հանրությունը կորոշի ում այն տա, ուրեմն խոսքի հիմքում մանիպուլիացիա է ու կեղծիք, որովհետև միանշանակ դա հանձնվում է Ադրբեջանին:

Եթե պատրաստակամություն ես հայտնում ունեցածդ զիջելու հանուն ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, ապա դա նույնպես անհեռանկար է:

Եթե հայտարարում ես, որ որոշողները ոչ թե մենք ենք, այլ միջազգային հանրությունը, ուրեմն որևէ բանաձև, որևէ մոտեցում չի կարող աշխատել, որևէ բանակցային գործընթաց տեղի չի կարող ունենալ: Երկու կողմերի բանակցությունները վերածվելու են անհեթեթության, եթե որոշողներն իրենք չեն:

Եթե հայտարարում ես, որ Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, ապա այդ մեկ արտահայտությամբ թաղվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու մեր խնդիրների լուծումը տեղավորվում է ռուսաստանյան շահերի փոփոխական համատեքստում, քանի որ որևէ երաշխիք չկա, որ այդ շահերը պետք է պարտադիր համապատասխանեն մեր շահերին կամ հանգուցալուծվեն հօգուտ մեզ:

Եվ երբ վերջում հայտարարվում է, որ դա սոսկ մադրիդյան սկզբունքներն են, ապա դա ոչ թե խաղաղության ծրագիրն է, այլ ընդամենը մադրիդյան սկզբունքները, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողը պարտավոր չէր ընտրություն կատարել քաղաքական ուժերի և մադրիդյան սկզբունքների միջև:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan