Ադամանդագործության ոլորտի խնդիրները քննարկվել են Սուրեն Կարայանի հետ

Ադամանդագործության ոլորտի խնդիրները քննարկվել են Սուրեն Կարայանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հերթական հանդիպումը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ էր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարա կայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում նախարար Կարայանը նշել է, որ մասնավորի հետ աշխատանքը նախարարության համար խիստ կարևոր է և առաջարկել է անդրադառնալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին։

Ոլորտի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։ Ադամանդագործները նշել են, որ ոլորտի զարգացմանը զուգընթաց կառաջանա նաև որակավորված աշխատուժի ուսուցման և վերապատրաստման խնդիրը և նախարարի հետ քննարկել են այս խնդրի լուծումները ևս։

Սուրեն Կարայանը ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել է նաև ուսումնասիրել ճյուղի ինքնակառավարման, ինքնակազմակերպման և համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում