Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, գրում է Այսօր-ը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դիմումը մուտք անելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու դիմում է մուտք արվել:

«Մեկ դիմում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից է ներկայցվել, մեկ դիմում էլ՝ «Քաղացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների, մի շարք քաղացիների և դիտորդների անունից», – ասաց Տ. Եգորյանը՝ հավելելով, որ դիմումում տեղ են գտել նաև «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրությունները:

Դիտարկմանը, թե չկան մտավախություններ, որ դիմումը ոչ մի արդյունք չի տա, Տ. Եգորյանը պատասխանեց.

«Ես հաճախ իմ գործընկերների կողմից քննադատվում եմ այս հարցերում օպտիմիստ լինելու համար: Որոշակի հույս փորձում եմ պահպանել: Հույս ունենք, որ կիրականցվի արդյունավետ քննություն», – ասաց նա՝ չբացառելով, որ ՍԴ-ն կարող է դիմումի մերժման համար ներկայացնել նույն հիմքերը ինչ ԿԸՀ-ն:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում քննել դիմումը, հետևաբար նոր խորհրդարանն աշխատանքները կսկսվի ամենաուշը մայիսի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում