Լե Պենը խոստացել է կասեցնել ներգաղթը Ֆրանսիա

Լե Պենը խոստացել է կասեցնել ներգաղթը Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահի թեկնածու եւ «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Ես ցանկանում եմ մորատորիում սահմանել օրինական ամբողջ ներգաղթի վրա, որպեսզի կասեցվի այս խելահեղ, չվերահսկվող իրադրությունը, որը մեզ ցած է տանում»,-ասել է լե Պենը Փարիզի հանրահավաքում ունեցած ելույթի ընթացքում:

Դրանից հետո, նրա խոսքով, պլանավորվում է սահմանել ներգաղթին վերաբերող «ավելի կոշտ, ավելի խելամիտ, ավելի մարդասիրական, ավելի վերահսկելի կանոններ»:

Նախընտրական արշավի մեկ այլ մասնակից՝ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, խոստացել է պահպանել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցությունը եւ ընդսմին ուժեղացնել նրա դերը միավորումում: «Մեզ հարկավոր Է Եվրոպան, եւ մենք կվերափոխենք այն»,-հայտարարել է Մակրոնը:

Սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալների համաձայն, Մակրոնը եւ լե Պենը կանցնեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 7-ին: Երկրորդ փուլի ֆավորիտը համարվում է Մակրոնը:

BFMTV ալիքում անցկացված հարցման տվյալների համաձայն, առաջին փուլում նա կհավաքի ձայների 24 տոկոսը, լե Պենը՝ 23 տոկոսը, իսկ պահպանողական Ֆրանսուա Ֆիյոնը կապահովի ընտրողների 19,5 տոկոսի աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում