Boeing-ը հարյուրավոր ինժեներների է կրճատելու

Boeing-ը հարյուրավոր ինժեներների է կրճատելու

Boeing ամերիկյան կոնցեռնը, որը ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկայի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, հայտարարել է քաղաքացիական ինքնաթիռների արտադրության ոլորտում վաճառքների աճի տեմպերի դանդաղման ֆոնին հարյուրավոր աշխատատեղեր կրճատելու մտադրության մասին: Աշխատանքից ազատումները կսկսվեն հունիսի 23-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Մենք սպասում ենք, որ կրճատումները կվերաբերեն հարյուրավոր աշխատակիցների Վաշինգտոնի նահանգում եւ մեր ընկերության մյուս ձեռնարկություններում»,-հայտարարել է Boeing-ի պաշտոնական ներկայացուցիչ Դագ Ադլերը, նշելով, որ դա վերաբերում է մարդատար ինքնաթիռների բնագավառի ինժեներական անձնակազմին:

Արհմիությունների տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարից ընկերությունն արդեն 1332 ինժեներային եւ տեխնիկական աշխատակիցների է ազատել Վաշինգտոնում, գրում է USA Today-ը: 2013 թվականի նոյեմբերից Boeing-ի աշխատողների թիվն այս նահանգում նվազել է ավելի քան 12,6 հազարով:

Մարտի 30-ի տվյալների համաձայն, ըն դամենը ընկերությունում աշխատում էր 146,962 հազար մարդ, ներառյալ 74,196 հազարը՝ ուղեւորատար ինքնաթիռների ստորաբաժանումներում: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 159,054 հազար եւ 82,127 հազար, այսինքն՝ նվազել են 12,092 հազարով եւ 7,931 հազարով՝ համապատասխանաբար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում