Մեյն ընտրությունների կգնա ԵՄ-ի քաղաքացիների ազատ մուտքն ագելելու խոստումով. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական մանիֆեստում կամրագրի Միացյալ Թագավորության տարածք Եվրամիության երկրների քաղաքացիների ազատ մուտքը չեղարկելու խոստումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Daily Mail (DM) թերթը՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներ: 

Ինչպես սպասվում է, նախընտրական մանիֆեստում պահպանողականները պարտավորություններ կստանձնեն դադարեցնելու ԵՄ-ի քաղաքացիների ազատ տեղաշարժման համաձայնագրի գործողությունը, ինչպես նաեւ հեռանալու միասնական շուկայից եւ դուրս գալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից,- նշել է հրատարակությունը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ամրագրելով նման պարտավորություններ, որոնցից կուսակցությունը հաղթանակի դեպքում չի կարողանա հրաժարվել, Մեյն «արգելափակում է խոչընդոտները ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման համոզված հետեւորդների կողմից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում