Զովասար գյուղի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու զոհ և վիրավորներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 20-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Ծաղկասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Զովասար գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի 19 US 705 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի ձորակը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Ն. Մ.-ն և 1991 թ. ծնված Ա. Կ.-ն տեղում մահացել են, իսկ ուղևոր՝ 1986 թ. ծնված Մ. Կ.-ը տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները Մ. Կ.-ի և Ս. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում