AM | RU | EN
USD
EUR
RUB

Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը որքան խնդրի լուծում է, նույնքան էլ կարող է խնդրի բարդացում լինել:

Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի արվելիք որևէ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր», - ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ Յուրի Խաչատուրովը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնին. նա այլևս միջազգային պաշտոնյա է և ունի իր սահմանափակումներն ու կանոնները: «Ինչպես նաև դիրքորոշում հայտնելու կանոններ կան, ինքը մինչև դիրքորոշում հայտնելը համաձայնեցնում է այն անդամ մյուս երկրների հետ», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Յուրի Խաչատուրովը 2017թ. մայիսի 2-ից կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Լրահոս
Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Դավիթաշեն վարչական շրջանում Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել Վահրամ Խուդոյանը ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերի հաղթող Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան Մարտիրոսյան Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է կայացել Այսօրվա հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով. Վիգեն Սարգսյան Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում ապրիլի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում սովորող հայ ուսանողների հետ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով Երևանը վերակառուցելու համար պետք է ունենալ հստակ քաղաքականություն. Զարուհի Փոստանջյան Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ Գերմանիայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել գերմանական Тagesspiegel պարբերականին Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած անձը մեղավոր է ճանաչվել, սակայն չի պատժվել Արցախում զոհված հայ զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վարակված տիզը կարող է դառնալ մարդու մահվան պատճառ, իսկ հումակեր շունը` էխինակոկի աղբյուր Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը Ճապոնիայում հրաբուխն ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն աճել է 18,4 տոկոսով Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար կփոխի կանոնակարգը Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ Զինադադարի խախտում իրականացնելով Ադրբեջանը վտանգել է բանակցային գործընթացը. Տիգրան Բալայան Մակրոնը մեծացնում Է հաղթելու շանսերը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. OpinionWay
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan