«Հրապարակ». ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է

«Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսևորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։ Իսկ հիմա միայն ակտիվ հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների, դեսպանների ու այս կալիբրի մարդկանց հետ։ Անգամ աշխատակազմի ամենշաբաթյա խորհրդակցություններն է վերացրել։ Փոխարենը կրկին իր «ափսեում» է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, որը գեներալ Մանվել Գրիգոոյանի մերձավորներից է և ակտիվ դերակատարում ունի նախարարությունում։ ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում