Բարելավվել է Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ աշխատանքային այցով գործուղվել է Արցախի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանի հետ քննարկել համագործակցության շրջանակների հետագա ընդլայնումն ու համատեղ ջանքերով Արցախում աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացման հնարավորությունները: Այս խնդիրների լուծմանը միտված համագործակցության շրջանակներում Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն են հանձնվել մի շարք սարքավորումներ՝ հիդրավլիկ և մեխանիկական ամբարձիչներ, քիմիական հետախուզական սարքեր, հիդրավլիկ վթարափրկարարական գործիքներ և այլն:

Տրամադրված գույքը կբաշխվի Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների միջև և կնպաստի տեղի աղետների ռիսկերի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում