«Ժամանակ». Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ պորտֆելները։

Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ երեք երիտասարդի առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից։ Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի։ Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում