«Հայկական Ժամանակ». Ովքեր են լինելու ԱԺ նախագահը և փոխնախագահները

«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

«Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ տվյալ դեպքում՝ մայիսի 18-ին: Իսկ մինչ այդ ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը: Կամ ավելի շուտ, Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին տեղեկացնելու է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը և փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո:

Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության 4-րդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը: Իսկ նոր Սահմանադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ նոր խորհրդարանն արդեն ունենալու է 3 փոխնախագահ այսօրվա 2-ի փոխարեն: Եվ նույն հոդվածի համաձայն՝ մեկ փոխնախագահի պորտֆելը տրվելու է ընդդիմադիր խմբակցություններին: Այնուամենայնիվ, խորհրդարանում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն կրկին ունենալու է ԱԺ նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոններ, ինչպես հիմա»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում