Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով

Գյումրու բժշկական կենտրոնում աչքի օպտիկական ուժը կամ տեսողության սրությունը ստուգելու համար այսուհետ կկիրառվի գործիքային հետազոտություն: Կենտրոնը նոր սարքավորում է ստացել, որը ոչ միայն բժշկի ու հիվանդի ժամանակն է խնայում, այլեւ ճշգրիտ ախտորոշում է` տեսողության սրության ստուգումը հասցնելով գրեթե հար յուր տոկոսի: 

Այն թույլ է տալիս ճշգրիտ ֆիքսել շեղումները՝ կարճատեսությունն ու հեռատեսությունը, ինչպես նաև աստիգմատիզմը: Ակնաբուժական ծառայությունը բացառապես անվճար նոր սարքավորմամբ համալրվել է «Լիքվոր» դեղագործական ընկերության կողմից:

«Նախկինում ակնոցներ նշանակելու համար իրականացվում էր ձեռքային հետազոտություն, որի ժամանակ լույսն էին անջատում, հիվանդը մեկ աչքը փակում էր, իսկ մյուսով տառերն էր ճանաչում: Դա հարյուր տոկոսանոց պատասխան չէր լինում: Իսկ այս սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել, ախտորոշել եւ որոշել ակնոցն ընդամենը 1-2 րոպեի ընթացքում: Այս հետազոտության համար հիվանդները հասել են Երեւան, ինչի անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Այս սարքավորումը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն մատուցել: Սարքավորումը հնարավորություն է տալի ս հետազոտությունից հետո մի անգամից ստանալ ախտորոշումը՝թղթային տարբերակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

Հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքը շուտով պետական ծրագրով կիրականացնի կատարախտ հիվանդության վիրահատություն: Աչքի կուրության հանգեցնող հիվանդության բուժումը՝ վիրահատական միջամտությամբ հատուկ սոցիալական խմբերի համար իրականացվելու է պետական պատվերի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում