Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ապրիլի 28-ին հանդիպեց Լիբանանի արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվեց համապատասխան փաստաթղթերի համաձայնեցումն ու ստորագրումը։

Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի բարեփոխումներին, դատական իշխանությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։

Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման միջազգային իրավական խնդիրների շուրջ։

Նախարար Սալիմ Ժրեյսատին ցանկություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում