ԵՄ-ն Brexit-ից հետո չի դիմանա ընտրություններում լե Պենի հաղթանակին. Ֆրանսիայի վարչապետ

Եվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտնել է Libռration թերթի մայիսի 3-ի հատուկ թողարկման մեջ:

«Իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց թուլացած ԵՄ-ն չի դիմանա նոր հարվածին՝ Ֆրանսիայում բացահայտ եվրատյաց դիրքորոշմամբ կառավարության իշխանության գալու տեսքով»,-Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունից մեջբերում է արել Reuters գործակալությունը: Քաղաքական գործիչը նաեւ վերստին հորդորել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Հառաջ» շարժման հիմնադիր, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի օգտին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում