Մերկելը կարող է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն է դիտվում Թուրքիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին: KՓlner Stadt-Anzeiger թերթում հրապարակված հարցազրույցում նա հայտարարել է, որ «որպես կանցլեր միանգամայն ազատ է եւ կարող է պարզորոշ ասել՝ ինչ վտանգավոր իրադրություն է դիտվում Թուրքիայում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Մերկելը նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն հրապարակային ելույթներին, «այլեւ, ամենից առաջ, Թուրքիայի կառավարության հետ ուղղակի երկխոսությանը»: Նա ընդգծել է, որ փախստականների վերաբերյալ գործարքը կնքվել է ոչ միայն ի շահ ԵՄ-ի, այլեւ հենց Թուրքիայի, քանի որ թույլ է տալիս հակազդել մաքսանենգների հանցավոր խմբերին:

Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդես է եկել Անկարայի հետ հարաբերություներում կշռադատված մոտեցման օգտին: «Անտարակույս, մեր քննադատությունը պետք է լինի հստակ, բայց ճիշտ նույն կերպ էլ մենք պետք է պահպանենք ողջամտությունը, քանի որք Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են մեր սեփական շահերից»,- ընդգծել է Մերկելը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայում մահապատժի սահմանումը «հիմքից կզրկի» ԵՄ-ին երկրի անդամակցման բանակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում