«Ժամանակ». Հերմինե Նաղդալյանը նոր պաշտոն կստանա

«Թեեւ երեկ ԿԸՀ-ն հաստա­տեց ինքնաբացարկի դիմումնե­րը և հրապարակեց Աժ գնացող 105 պատգամավորների անուն­ները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպաս­վում Աժ անցած պատգամա­վորների, մասնավորապես’ ՀՀԿ խմբակցության կազմում: Մեզ հասած տեղեկություններով’ Աժ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջիկայում վայր է դնելու պատգամավորա­կան մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան: Մեր տեղեկություննե­րով` Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի չորրորդ համարը` Արա Բաբլոյանը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում