«Իրավունք». Ի՞նչ արժեր Ծառուկյան դաշինքում 10 հազար ձայնը

Արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, ովքեր, այսպես ասած, զոռով ստացան իրենց հասանելիք մանդատները Ծառուկյան դաշինքից: Սակայն, ըստ տեղեկությունների, վերոնշյալ պատգամավորներին դժվար աշխատանքային գործընթաց է սպասվում: ԲՀԿ-ական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, թե նրանք հեշտ չեն մարսելու այս արդյունքը:

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ վերջիններս պարտավորություններ էին ստանձնել 10-հազարական ձայներ բերել Ծառուկյան դաշինքին, բայց նրանցից ոչ մեկը դա չի ապահովել, և արդյունքում ստացել կամ բերել են քիչ ձայներ: Ձայների ձեռքբերման համար նրանց Ծառուկյանի կողմից տրվել է յուրաքանչյուրին 100-150 մլն դրամ: Այժմ Ծառուկյանի կողմից հարցը դրված է՝ կամ ենթարկվել «թագավորի» հրահանգին և հրաժարական տալ, կամ էլ վերադարձնել տրված և աննպատակ ծախսած կամ գուցե և չծախսած գումարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում