Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ. Լևոն Մնացականյան

Առաջնագիծն ամբողջությամբ ապահովված դիտարկման սարքավորումներով, թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Այսօր էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում և խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային պայմաններում թշնամու յուրաքանչյուր շարժ լրիվությամբ վերահսկվում է մեր կողմից, իսկ ցերեկային պայմաններում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև անզեն աչքով իրականացնում ենք այդ դիտարկումները: Ցերեկային ժամերին մեր հիմնական ուղղություններում ևս տեխնիկական միջոցներ են տեղադրվել, և այդ աշխատանքները համարում ենք շարունակական»,- ասել է ԱՀ պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում