«Ժամանակ». Արգամ Աբրահամյանը «Լեքսուս» ջիպ է նվիրել Կյաժին՝ ընտրություններին իրեն օգնելու համար

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից՝ տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ունեցել Արգամի հաղթանակի գործում:

Համաձայն տեղացիների՝ նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ-ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազմակերպելով, հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել:

«Նեղ» շրջապատում, թերևս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաև, որ դա միայն սկիզբն է, առաջիկայում սպասեք «նոր անակնկալների»: Նվիրել են Աբրահամյանները, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարարում են, որ մեքենան «Բարգավաճ Հայաստան»-ի նվերն է կուսակցությանը ձայներ ապահովելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում