ՀՀ պետբյուջեի եռամսյակային եկամուտները կառավարության ծրագրի կատարումն ապահովվել են 2,7 տոկոս աճով

ՀՀ պետբյուջեի եռամսյակային եկամուտները կառավարության ծրագրի կատարումն ապահովվել են 2,7 տոկոս աճով

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 270.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 289.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 102.7%‑ով և 87%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը:

Ելնելով օրենսդրության պահանջներից՝ պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես, արտաբյուջետային եկամուտները և ծախսերը կազմել են 6.1-ական մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների համապատասխանաբար` 9%‑ը և 65%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22%-ով, ծախսերի գծով` 20.9%-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում