Բժշկական համալսարանի «Հանրային առողջության» ֆակուլտետը հայտարարում է բաց դռների օր

Բժշկական համալսարանի «Հանրային առողջության» ֆակուլտետը հայտարարում է բաց դռների օր

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հանրային առողջության» ֆակուլտետը հայտարարում է բաց դռների օր: Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ-ից, դիմորդները և նրանց ծնողները բաց դռների օրվա շրջանակում հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալ բժշկական համալսարանում գործող «Հանրային առողջության» ֆակուլտետի ծրագրերին, գնահատել կրթական ծրագրերը, պատ կերացում կազմել ֆակուլտետի հեռանկարների մասին, ինչպես նաև հանդիպել ռեկտորին, պրոռեկտորներին և ֆակուլտետի դեկանին:

«Հանրային առողջության» ֆակուլտետ կարող են դիմել ոչ միայն բժշկական, այլ նաև այլ բարձրագույն կրթություն ունեցող անձինք։

Համալսարանի ճեմասրահում առանձին տաղավարներով ներկայացված կլինեն ֆակուլտետի հնարավորությունները։ Ուսանողները դիմորդներին կպատմեն ոչ միայն «Հանրային առողջության» ֆակուլտետի կարևորության, այլև ԵՊԲՀ-ի հագեցած ուսանողական կյանքի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում