Այս տարվա առաջին եռամսյակում ակցիզային հարկից պետբյուջե մուտքերն ավելացել են 19 տոկոսով

Այս տարվա առաջին եռամսյակում ակցիզային հարկից պետբյուջե մուտքերն ավելացել են 19 տոկոսով

2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեում հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 14.9 մլրդ դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, մասնավորապես, հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 8.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 6.6 մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 19%-ով կամ 2.4 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ՀՀ-ում արտադրվող, և´ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերում՝ համապատասխանաբար 44.9%-ով (2 մլրդ դրամով) և 4.3%‑ով (344 մլն դրամով): Ներքին արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում ապահովվել է ծխախոտի արտադրանքից ստացված մուտքերի աճի և 2016 թվականի մայիսի 1-ից սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառելու արդյունքում: Ներմուծվող ենթ աակցիզային ապրանքներից ստացված ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող բենզինից ստացված մուտքերի աճով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում