«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհա­կալ գյումրեցիներից»

«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհա­կալ գյումրեցիներից»

«ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրու­թյուններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհա­կալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պա­հանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տես­քով, այլև գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքե­նաներն ու հեռուստացույցները: Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ և հետ պահան­ջում կենցաղային տեխնիկան և գումարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում