AM | RU
USD
EUR
RUB

«Ժամանակ». Ով կդառնա ՀՀ ԱԺ 11-րդ նախագահը

«Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրելու՝ քննարկելու ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու այլ ղեկավար պոստերի թեկնածությունների հարցը: ԳՄ-ից հետո ՀՀԿ-ն, հավանաբար, նաև խորհրդի նիստ է հրավիրելու իր կուսակցական ակտիվին տեղեկացնելու, թե ինչ որոշումներ են ընդունել կամ ում են նշանակելու վերը նշված պաշտոններին: Խորհրդարանի բոլոր պաշտոններից ամենակարևորն ու ամե-նաինտրիգայինն, իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնն է, այդ պատճառով էլ հնարավոր թեկնածուների հարցը չի իջնում քաղաքական դաշտի, մամուլի և հասարակության քննարկումների առաջին սանդղակից:

Իսկ ԱԺ թեկնածուների չորս անուններ են շրջանառվում, ու դեռևս անհնար է հասկանալ, թե նրանցից ով է այդ պաշտոնի իրական հավակնորդը: Բացառված չէ նույնիսկ, որ այդ մասին չգիտի անգամ ԱԺ ապագա նախագահն ինքը, և նա դա իմանալու է հենց ԳՄ Նիստի ժամանակ՝ վերջին օրը: Իսկ այս պահի դրությամբ այդ պաշտոնի համար շրջանառվում է չորս՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները: Որքանով են այս թեկնածուները նպատակահարմար ԱԺ նախագահի պաշտոնին, և իրենց ո՞ր արժանիքների համար կարող է նրանցից յուրաքանչյուրն առաջադրվել այդ պաշտոնին: Սկսենք վերջից:

ՀՀԿ-ն դեռևս աշնանից սկսեց երիտասարդացնել իր ղեկավար կազմը: Օրինակ' ԳՄ անդամ դարձրեց նույն Ա. Հովհաննիսյանին, Սամվել Ֆարմանյանին և Վիգեն Սարգսյանին: Ա. Հովհաննիսյանին նաև որպես կին անդամ ընդգրկեցին այդ մարմնում, որ ԳՄ-ի կազմի մեծացումը միայն տղամարդկանց միջոցով չլինի: Իսկ նա ԱԺ նախագահ լինելու համար ունի ներկայանալի կեցվածք, միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵԽԽՎ-ի հետ աշխատելու և գերատեսչություն ղեկավարելու որոշակի փորձ: Բայց թե խորհրդարանական դիվանագիտության, թե ղեկավար լինելու նրա ունեցած հնարավորություններն այնքան էլ բավարար չեն ԱԺ նախագահ լինելու համար: Նա թեև մի քանի տարի եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, բայց դա քիչ է ամբողջությամբ տիրապետելու այդ արվեստի նրբություններին: Մյուս կողմից խորհրդարանը նախարարություն չէ, որ ԱԺ նախագահը լինի պատգամավորների ղեկավարը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող քարոզչական ավտոարշավ կանցկացվի Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել «Դուք պատասխանատու եք այս երկրի համար». Լևոն Մկրտչյան Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոսել է ծերերի և երեխաների նկատմամբ Ադրբեջանի բռնություններից Արցախում զոհ ունենք Հայաստանում կխստացնեն աղբ թափելու համար նախատեսված տուգանքները Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել ԱԳՆ ղեկավարի կազմի առջև Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով մեղադրանքներ են առաջադրվել չորս ձերբակալվածների ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին Հայաստանի դպրոցներում 19 հազար 618 աշակերտի համար հնչում է վերջին զանգը Հայաստանի համայնքները պատրաստ են համապետական շաբաթօրյակին ՄԻԵԴ-ն ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրողի բողոքը Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից Ցուկերբերգը գիտական աստիճան Է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել. Դավիթ Տոնոյան Արա Բաբլոյանը շնորհավորել է շրջանավարտներին կյանքի նոր շրջափուլի մեկնարկի առթիվ Հայաստանը մտադիր է Երերույքի տաճարը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ Փակ է Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը Հայաստանում գնում են քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Մանչեսթրի ահաբեկչության գործով եւս մեկ կասկածյալի Սիցիլիայում մեկնարկում է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին «Ժամանակ». ԱԺ երկու ՀՀԿ-ական փոխնախագահների հարաբերությունները լարվել են «Փաստ». Նոր դեսպաններ կնշանակվեն «Առավոտ». Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական հուշագիրը մտահոգիչ է ՀՀ-ի համար «Հրապարակ». Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի օրն արդեն որոշված է «Ժամանակ». Այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը «Հայկական ժամանակ». Դատախազը պահանջել է Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարի ազատազրկման «Ժողովուրդ». Ընտրությունների ավարտից հետո ասֆալտապատումն ավարտվել է «Փաստ». Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երևանում կազմակերպելու համար «Ժամանակ». Ծառուկյանը հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է Ս. Սարգսյանին «Հրապարակ». ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում «Հրապարակ». Զ. Փոստանջյանի գործը դեռ Վարչական դատարանում է, մինչդեռ քաղաքապետի երդմնակալության օրն արդեն որոշված է «Ժողովուրդ». Մանրամասներ քրեական երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրված մահափորձի վերաբերյալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 ՀՀ Նախագահը նախարարներ է նշանակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan