Նախընտրական շտաբում Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրգործեր են հարուցվել

Նախընտրական շտաբում Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրգործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում