«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի հրավիրած նիստի արդյունքները

«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի հրավիրած նիստի արդյունքները

«Թեև երեկ «Կանյաչնի»-ում Գագիկ Ծառուկյանը նիստ էր հրավիրել՝ հստակեցնելու, թե ով է գնում ԱԺ և ով պետք է վայր դնի մանդատը, սակայն վերջնական հստակություն այդպես էլ չի մտել: Մասնավորապես անորոշ է, թե ինչ է լինելու Խաչիկ Մանուկյանի և Հարություն Ղարագյոզյանի հետ: Նրանք երեկ չէին մասնակցում նիստին: Խաչիկ Մանուկյանը դեռ երկրում չէ, այսինքն՝ շարունակում է դիմադրել և մյուսների օրինակով այսօրվա նիստին մանդատից հրաժարվելու հայտարարություն չանել: Ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանի որդուն, ապա նա կարծես թե շարունակելու է մնալ պատգամավոր, վայր չի դնի մանդատը: Դա ակնհայտ դարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի նիստը լուսաբանող տեսանյութից: Կրտսեր Մանուկյանը ոչ մի բառ չասաց, իսկ մնացածը «հանդես եկան մեղայականով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում