«Ժողովուրդ». Մի խոսքով, շոուն կա, բիզնեսը դեռ չի ստացվում

«Ժողովուրդ». Մի խոսքով, շոուն կա, բիզնեսը դեռ չի ստացվում

«Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ փորձելով իմանալ, թե Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում Հայաստանում որքա՞ն ներդրում է իրականացվել։

«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի պատասխանը, սակայն, ուշագրավ էր, 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում արված ներդրումների մասին ԱՎԾ-ն կհրապարակի մայիսին։ Իսկ նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ըստ նրա, արվել է 100 690 մլրդ դրամի ներդրում։ Նկատենք, սակայն, որ այս ցուցանիշը տարօրինակ է, ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. ողջ ընթացքում Հայաստանում կատարվել է 62 մլրդ 679 մլն դրամի ուղղակի ներդրում, իսկ միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 44 մլրդ 432.1 մլն դրամի ներդրում։ Ասել է, թե վերջին եռամսյակում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման երեք ամիսներին իրականացվել է 18 մլրդ 247.2 մլն դրամի ուղղակի ներդրում (62 679.3-44 432.1=18 247.2)։ Մի խոսքով, շոուն կա, բիզնեսը դեռ չի ստացվում»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում