Հասանովն ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայության համար շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և իշխանություններին

Հասանովն ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայության համար շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և իշխանություններին

Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայությունն ապահովելու համար: Ազգային ժողովի նիստի մեկնարկին, որը, որպես տարիքով ավագ պատգամավոր, վարում էր ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավարը, վերջինս հանդես եկավ բացման խոսքով:

«Այսօր ինձ համար շատ ուրախ, միաժամանակ, շատ պատվաբեր օր է: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրի օրենսդիր մարմնում ազգային փոքրամասնության ներկայությունն ապահովելու համար»,- նշեց Հասանովը:

Այնուհետև Կնյազ Հասանովը Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, որպես տարիքով ավագ պատգամավոր, Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարեց բացված:

Նստաշրջանը բացվեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում